Նոր տեսակի սուպերզենք ստեղծելու երազանքները շարունակում են զբաղեցնել Պենտագոնի ռազմական գիտնականների միտքը: Նրանք արդեն մեծ արդյունքի են հասել կայծակակիր զենք ստեղծելու գործում:
Նոր զենքի լաբորատոր փորձարկումները իրականացվում են Նյու Ջերսիի Հետազոտական կենտրոնում: Ինչպես տեղեկացնում է Itar-Tass-ը, ամերիկացի գիտնականների «ձեռագործ» կայծակները ստացվում են լազերի միջոցով, որը մթնոլորտում ստեղում է հատուկ ալիք, որով ուղղվում է էլեկտրական լիցքը:
Հետզոտության ղեկավար Ջորջ Ֆիերի խոքով՝ կայծակների միջոցով ապագայում հնարավոր կլինի խոցել թիրախները: Դրանց միջոցով զինվորականները կարող են պայթեցնել թաքնված ականները, ոչնչացնել թշնամու զրահատեխնիկան. վաղուց հայտնի փաստ է, որ կայծակն իրեն է ձգում մետաղական օբյեկտները: Պենտագոնը վստահ է, որ ռազմական նպատակներով նոր սերնդի զենքի կիրառումը իրականություն կդառնա մոտ ապագայում:








































