Արտակարգ դեպքը մռայլել է երեկ՝ երեկոյան, Էյֆելյան աշխատակի հարևանությամբ գտնվող զբոսաշրջիկների օրը: Կեսգիշերից քիչ առաջ անհայտ երիտասարդը ինքնասպանություն է գործել` նետվելով աշտարակից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հաղորդել են Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայից, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժ. 23-30-ին (Մոսկվայի ժամանակով ժ. 01:30 -ին):
Անվտանգության ծառայության աշխատակցիները նկատել էին, թե ինչպես է անհայտ անձը փորձում բարձրանալ աշտարակի գագաթ:
Ներքևում անմիջապես ոստիկանները շղթա են կազմել, զբոսաշրջիկները տարհանվել են: Դեպքի վայր են ժամանել հրշեջափրկարարական ծառայության աշխատակիցները, որոնք բարձրանալով աշտարակի վրա, փորձել են կանգնեցնել երիտասարդին, որը սպառնում էր ցած նետվել բարձրությունից: Բանակցությունները, սակայն, հաջողությամբ չեն պսակվել: Իր սպառնալիքից մի քանի րոպե անց նա ցած է նետվել:
Ոստիկանության տեղեկություններով` այդ պահին ինքնասպանը գտնվել է երկրորդ ու չորրորդ հարկերի միջև, որոնց բարձրությունը կազմել է շուրջ 125 մ:
Ինքնասպանություն գործածի անձի մասին շատ քիչ բան է հայտնի: Ականատեսների խոսքով` նա ուսապարկ է ունեցել ու փրկարարների հետ անգլերենով է խոսել:
Մինչ օրս` սկսած 1889-ից, աշտարակից ցած ընկնելով՝ ինքնասպան է եղել շուրջ 370 մարդ:









































