Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ մարտական է տրամադրված «Ուիմբլդոն»-ի մեկնարկից առաջ:
«Վստահում եմ ուժերիս: Բավականաչափ մրցաշարեր ու հանդիպումներ եմ հաղթել, այնպես որ, տրամադրված եմ պատշաճ մակարդակի խաղ ցուցադրել նաև այս մրցաշարում:
Լավ եմ նախապատրաստված «Ուիմբլդոն»-ի շրջանակներում իմ մեկնարկային հանդիպմանը և մրցակցիս նկատմամբ առավելության հասնելու նպատակ ունեմ: Չեմ կարծում, թե ինձ լրացուցիչ հիմնավորումներ են հարկավոր»,- AFP-ն մեջբերում է Ֆեդերերի խոսքերը:
«Ուիմբլդոն»-ի առաջին շրջանում շվեյցարացի թենիսիստը հանդիպում է ունենալու իսպանացի Ալբերտ Ռամոսի հետ:



































