Tuesday, 16 06 2026
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ

Մայրաքաղաքի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները շարունակվում են

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների ավարտից հետո քանդման թույլտվությունների տրամադրումը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներին` շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակում է ամենօրյա հսկողություն իրականացվել: Փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը` Կամո Արեյանը նշել է, որ հնարավորին սեղմ ժամկետում պետք է կարգաբերել և անհրաժեշտության դեպքում նորերով փոխարինել մայրաքաղաքի տարածքում տեղադրված ավտոճանապարհային նշանները: Հսկողություն է սահմանվելու նաև վերգետնյա և ստորգետնյա հետիոտն անցումների սանիտարական մաքրման և արտաքին պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ:

Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը: Արձանագրված խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ աշխատանքներ են տարվում կանգառագոտիների վերականգնման ուղղությամբ: Զուգահեռաբար շարունակվում է նաև փողոցների գծանշումը: Երևանցիների ու քաղաքի հյուրերի համար կթարմացվեն նաև քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված մշակութային օջախների ցուցատախտակները: Քաղաքապետի հանձնարարությամբ կգույքագրվեն մայրաքաղաքի չգործող, սակայն վերագործարկման ենթակա ցայտաղբյուրները` վերանորոգելու և հետագա շահագործումն ապահովելու նպատակով:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման հիմնական աշխատանքներն ավարտված են: Ընթացքի մեջ է ծառերի ու թփերի սեզոնային բուժումն ու կրապատումը:

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են բակային տարածքների բարեկարգման ու կանաչապատման, ինչպես նաև մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Նշել է, որ զուգահեռ կշարունակվեն խաղահրապարակների հարակից ավտոտնակների ու այլ շինությունների պատերի նկարազարդումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում