Monday, 22 06 2026
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել

ԼՂՀ-ում իրական ընտրություններ չեն լինում. թեկնածուներին նշանակում է պաշտոնական Երևանը. քաղաքագետ

Որքան էլ խաղանք, ցույց տանք, թե ԼՂՀ-ն ինքնուրույն գործոն է, միևնույն է՝ պաշտոնական Երևանի դերը այդ երկրում տեղի ունեցող ընտրություններին հսկայական է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը՝ անդրադառնալով հուլիսի 19-ին ԼՂՀ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին:

«Արցախցին ընտրություններին միշտ էլ նայել է որպես միջոցառման, ոչ թե իրական ընտրությունների՝ հույսը դնելով Երևանի թեկնածուների նշանակումների վրա: Միաժամանակ կա երկրորդ՝ ժողովրդավարության ցուցադրման երևույթը: Մեծ ցանկություն կա ԼՂՀ-ն ներկայացնել ավելի ժողովրդավար, քան Ադրբեջանն է: Սակայն իրականում շատ սուր խնդիր կա: Արցախցին, որպես ՀՀ փաստացի քաղաքացի, զրկված է ՀՀ իշխանությունների ձևավորմանը մասնակցելու իրավունքից: Մինչդեռ հակառակ դեպքում կվերանային հայաստանցի-արցախցի որակումն ու պառակտվածությունը:

Եթե որոշ մարդկանց թվում է, թե ԼՂՀ-ն Հայաստանից անկախացնելով՝ լավ բան են անում, չարաչար սխալվում են: Իրականում մենք ունենք թատերականացված իրավիճակ՝ կապված ԼՂՀ անկախության հետ, այն դեպքում, երբ ԼՂՀ-ն պետք է գտնվի Հայաստանի կազմում: Սա միակ ճանապարհն է, և ես հույս ունեմ, որ ԼՂՀ-ն Հայաստանի կողմից երբեք չի ճանաչվի»,- ասաց նա:

Աղայանը նշեց նաև, որ ազգերի ինքնորոշման իրավունքը վաղուց ռեալիզացվել է, այսօր էլ ՀՀ բանակն է, որ պաշտպանում է ԼՂՀ-ն:

Քաղաքագետի խոսքով՝ Արցախը երբեք ԼՂ բանակցությունների կողմ չի դառնա: «Այս առումով հույսեր փայփայել չարժե: Բայց անգամ եթե դառնա, ի՞նչ պիտի անի իր պոտենցիալով: Մի՞թե նրա պոտենցիալն ավելին է, քան Հայաստանինը: Խնդիրը հայ-ադրբեջանական է»:

Ասուլիսի մյուս բանախոս՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր հերթին նկատեց, որ այսօր ԼՂՀ-ի համար առաջնային խնդիրը արտաքին հարաբերությունները հարթելն է, դրսևորվելը որպես ժողովրդավար պետություն:

«Իմ խորին համոզմամբ՝ Արցախում բոլորը գնում են սրան: Առաջին խնդրին համարժեք այլ խնդիր ես չեմ տեսնում: Ընդամենը կարող եմ ասել, որ ընտրությունների վերաբերյալ արտահայտություններում բոլորը պետք է զգուշավոր լինեն: Ես կոռեկտ չեմ համարում, երբ ասվում է, թե ԼՂՀ-ում տեղի ունեցողը ոչ թե ընտրություններ են, այլ միջոցառում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂՀ-ում ծայրահեղ լարված իրավիճակ է, ես զերծ կմնայի նման գնահատականներ հնչեցնելուց: Թող որ այդ ընտրությունները անցնեն ազատ, արդար և արտահայտեն արցախցու կամքը»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ ԼՂ հակամարտության լուծման ճանապարհը չի կարող չանցնել ազգերի ինքնորոշման գերակա սկզբունքի միջով: «Միայն դրանից հետո կարելի է խոսել պատմական ճշմարտության մասին»,- նկատեց Ուրիխանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում