Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը դիտարկում է արտաքին հարձակման ենթարկվելու դեպքում իր պատասխան անելիքների բոլոր տարբերակները: Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը.
«Եթե Իրանի ժողովուրդը բախվի հարձակման սպառնալիքին, ապա մենք կդիտարկենք դրան պատասխանելու բոլոր տարբերակները: Դրանցից մեկը Հորմուզի նեղուցի փակումն է: Իրանական բանակն ու Իսլամական հեղափոխության պահակազորը պլանավորում են սեպտեմբերին տեղի ունենալիք զինված ուժերի ազգային տոների ժամանակ անցկացնել մի շարք զորավարժություններ»:










































