Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր քարտուղար Թոմաս Օպերմանի կարծիքով` եթե Գերմանիայի հավաքականը դուրս գա «Եվրո-2012»-ի եզրափակիչ, ապա Կիևում կայանալիք եզրափակչից հետո Անգելա Մերկելը, որը նախատեսում է ժամանել Կիև, պետք է Գերմանիա վերադառնա Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ, որը ներկայում գտնվում է բանտում։
«Եթե մեր թիմը հասնի եզրափակիչ, ապա նա կունենա բոլորի աջակցությունը։ Ես կարծում եմ` ճիշտ կլինի, որ Անգելա Մերկելը ժամանի Կիև, սակայն նա չպետք է վերադառնա այնտեղից առանց Յուլյա Տիմոշենկոյի»,- ասել է Օպերմանը Rheinsche Post-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Տիմոշենկոյի նկատմամբ դատական հետապնդումը Եվրոպայում որակվում է որպես քաղաքական հետապնդում։ Եվրոպական շատ առաջնորդներ որոշել են բոյկոտել այս միջոցառումը։ Նույնը պետք է աներ նաև Մերկելը, սակայն Գերմանիայի հավաքականի հաջող ելույթներից հետո նա խոստացել է ժամանել Կիև` եզրափակիչը դիտելու, երե Բունդեսթիմը խաղա «Եվրո-2012»-ի որոշիչ խաղում։









































