Հոնդուրասի տարածքում համատեղ անցկացված օպերացիայի ժամանակ ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության գործակալը սպանել է ենթադրյալ հանցագործին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ինչպես հայտարարել են այդ վարչությունում, սա առաջին դեպքն է, երբ գործակալը մարդ է սպանում ԱՄՆ սահմաններից դուրս։ Ինչպես նշում է BBC-ն, սա վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններն ակտիվացրել են թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարը Կենտրոնական Ամերիկայի երկրներում։
Մայիս ամսին նման օպերացիայի ժամանակ Հոնդուրասում սպանվել էր 4 հոգի, սակայն ամերիկացիները հայտարարել էին, որ ոչ մի կապ չունեն այդ միջադեպի հետ։








































