Առնվազն 32 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ Մեքսիկայի Գերերո նահանգում ավտոբուսն ընկել է ձորը։ Մեքենայի մեջ այդ պահին եղել է 50 հոգի։ Բոլոր զոհվածներն ու տուժածները Մեքսիկայի Դեմոկրատական հեղափոխության և Աշխատանքի կուսակցության անդամներ էին, որոնք մասնակցում էին քարոզչական գործընթացի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը չի կարողացել վերահսկել մեքենան, ինչի հետևանքով այն ընկել է մոտ 300 մետր խորության ձորը։ Փրկարարները հայտարարում են զոհերի թվի հնարավոր աճի մասին։









































