Թաիլանդական Չիանգմայ քաղաքում 76 բուդդայական ճգնավոր հոսպիտացվել են մեղուների խայթոցների պատճառով, հունիսի 24-ին հաղորդում է The Bangkok Post-ը: Դեպքը տեղի է ունեցել Վատ Չեդի Լուանգ տաճարի տարածքում, որտեղ մեղվաբուծություն են սովորում:
Մեղուները, վանահոր խոսքով, վանական եղբայրների վրա են հարձակվել հունիսի 23-ին, երբ նրանք լվանում էին տաճարի բակի հատակը: Որն է եղել հարձակման պատճառը`հայտնի չէ. ճգնավորները որևէ խնդիր չեն ունեցել մեղուների հետ:
53 ճգնավորի տեղափոխել են Մահարաջ Նակոմ հիվանդանոց: Նրանցից 19-ի վիճակը ծանր է, 6-ն էլ կոմայի մեջ են: Կտրուկ ընկել է նրանց արյան ճնշումը: Մյուս ճգնավորներին դուրս են գրել հունիսի 23-ի երեկոյան, սակայն բժիշկները կշարունակեն այցելել նրանց:
Մեղվի խայթոցը, եթե մարդն ալերգիա ունի, կարող է մահացու լինել: Մնացած դեպքերում այն կարող է սրտխառնոց առաջացնել, մաշկի գրգռում, ճնշման անկում, ինչպես նաև դժվարացնել շնչառությունը:
Չնայած մեղուների վարքագծին` տաճարի ղեկավարությունը մտադիր չէ ոչնչացնել նրանց և կսահմանափակվեն միայն զբոսաշրջիկներին զգուշացնելով, որ զգույշ լինեն:
Բուդդայականությունը թույլ չի տալիս սպանել կենդանի էակներին, այդ թվում նաև միջատներին:








































