Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար մարշալ Հուսեյն Տանտավին շնորհավորել է իսլամիստ թեկնածու Մոհամմեդ Մուրսիին նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ, հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները:
Եգիպտոսի ընտրական հանձնաժողովն այսօր հայտարարել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Մոհամմեդ Մուրսիի օգտին քվեարկել է 13.23 միլիոն ընտրող (51.7 %): Նրա հակառակորդը` նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը, հավաքել է 12.35 միլիոն ձայն կամ 48,3%-ը:
Հիշեցնենք, Եգիպտոսի վերջին նախագահ Հոսնի Մուբարաքը նախագահի պաշտոնից հեռացել է 2011 թվականի փետրվարի 11-ին` 18- օրյա ժողովրդական անհանգստություններից հետո: Մուբարաքը ցմահ ազատազրկման է դատապարտվել և այժմ առողջական վատ վիճակի պատճառով գտնվում է զինվորական հոսպիտալում:










































