UCLA-ի նոր զեկույցի համաձայն` Հարավային Կալիֆոռնիայում առաջիկա 50 տարում ջերմաստիճանն ավելի կբարձրանա, և ավելանալու է օրերի թիվը, երբ ջերմաստիճանը 35 աստիճան ցելսիուսից բարձր կլինի:
Patch-ը հաղորդում է, որ հետազոտությունը, որ պարունակում 2500 անգամ ավելի մանրակրկիտ տվյալներ, քան նախկին հետազոտությունները, կանխատեսել է, թե ինչպես կփոփոխվի եղանակը 2041-ից 2060 թթ.:
Հետազոտությունը ցույց է տվել, որ 35 աստիճան ցելսիուս և ավելի ջերմաստիճան ունեցող օրերի քանակը կավելանա: Լոս Անջելեսում «ծայրահեղ շոգ» օրերի թիվը եռակի կավելանա:
Ավելի անապատային տարածքներում այդ օրերի թիվը կավելանա հինգ անգամ:










































