Իսրայելում ոստիկանության հետ բախումներից հետո ձերբակալվել է 85 մարդ: Այս մասին հղում անելով իրավապաշտպան ուժերի ներկայացուցիչ Միկ Ռոզենֆելդի հայտարարությանը` գրել է AP-ը:
Զանգվածային անկարգություններ են սկսվել Թել Ավիվում հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը այն բանից հետո, երբ ոստիկանները ձերբակալել են 12 ակտիվիստի:
Իրավապահների գնահատմամբ` գիշերային անկարգություններին մասնակցել է մոտ 1.5 հազար մարդ: Ականատեսներն ու տեղական ԶԼՄ-ները նշում են, որ բողոքողները եղել են մոտ 6 հազար, հաղորդում է РБК-ն:
Բողոքողները իշխանություններին մեղադրել են նորաձև Ռոտշիլդ բուլվարում վրանային քաղաք ստեղծելու փորձը խափանելիս անհամաչափ ուժ կիրառելու համար:
«Վերադարձնել իշխանությունը ժողովրդին» կարգախոսով ցուցարարները պարբերաբար փակել են ավտոճանապարհային շարժումը քաղաքային փողոցներում, կոտրել են երկու բանկի ապակիները, ոստիկանության հետ բազմիցս ծեծկռտուքի մեջ են մտել:









































