Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիները` Ալիան և Գամալը, որ նախնական կալանքի տակ են արժեթղթերի կեղծման մեղադրանքով, շաբաթ օրը դիմել են երկրի գլխավոր դատախազությանը` խնդրելով տեսակցության իրավունք տալ ռազմական հիվնադանոցոմ գտնվող իրենց հոր հետ: Այս մասին հայտնել է եգիպտական Ալ-Ահրամի թերթի կայքը:
Ալիան և Գամալն իրենց ուղերձում նշել են, որ տեսակցությունն անհրաժեշտ է Մուբարաքի առողջական վիճակի վատացման կապակցությամբ:
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Մուբարաքի որդիների խնդրանքը կդիտարկվի կարճ ժամկետում, և եթե հաստատվի տեղեկատվությունը, որ նախկին նախագահի վիճակն իրոք վատացել է, ապա պատասխանը դրական կլինի:
Հիշեցնենք, որ բանտային հիվանդանոցից ռազմական հիվանդանոց տեղափոխված Հոսնի Մուբարաքի վիճակը վատացել է շաբաթ օրը: Անմիջապես հիվանդանոց են ժամանել նախկին նախագահի կինը` Սյուզան Մուբարաքը, և հարսները:










































