Մեքսիկական ծոցում ձևավորվել է «Դեբբի» արևադարձային փոթորիկը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, «Դեբբին» 10 կմ/ժ արագությամբ շարժվում է հյուսիս, ընդ որում` քամու արագությունը փոթորկի կենտրոնում 80 կմ/ժ է:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Մեքսիկայի ափերի մոտ «Կարլոտա» փոթորկի հետևանքով զոհվել էր երկու երեխա:









































