World Soccer Masters Tour-ի շրջանակներում Մայամիի «Սան Լայֆ» մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում է տեղի ունեցել, որտեղ բազմաթիվ հանրահայտ ֆուտբոլիստներ են հանդես եկել: Մի թիմի գլխավոր մարզիչն էր իտալացի Ֆաբիո Կապելոն, մյուսինը` բրազիլացի մասնագետ Դունգան:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 7:7: Դունգայի թիմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին, Կապելոյի թիմում 3 գոլ է հեղինակել Լուիս Սուարեսը:
Կապելոյի թիմի մեկնարկային կազմը` Օչոա, Բոկանեգրա, Ժուան, Մատերացի, Կանավարո, Կավանի, Զեդորֆ, Գարգանո, Ֆալկաո, Սուարես, Ֆորլան:
Դունգայի թիմի մեկնարկային կազմը` Պինտո, Սանթոս, Լուգանո, Նեստա, Դեմիկելիս, Համշիկ, Մասկերանո, Մեսսի, Դրոգբա, Միլիտո, Լավեսի:






































