Արգենտինան որոշում է կայացրել հետ կանչել իր դեսպանին Պարագվայից իմփիչմենթի կապակցությամբ, որ այդ երկրի խորհրդարանի անդամները հայտարարել են նախագահ Ֆերնանդո Լուգոյին: Այս մասին կիրակի օրը հայտնել է Reuters գործակալությունը:
Դրա հետ մեկտեղ, Պարագվայի նոր նախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն խոստացել է հարևաններին համոզել, որ իմփիչմենթը, որ հայտարարվել է խորհրդարանի երկու պալատների կողմից հունիսի 22-ին, լեգետիմ է եղել:
Գործակալությանը տված հարցազրույցում Ֆրանկոն նաև հայտարարել է, որ մտադիր է նախկին նախագահին ներքաշել տարածաշրջանային տարաձայնությունների լուծման մեջ:
Ավելի վաղ Լատինական Ամերիկայի երկրների մի շարք առաջնորդներ դատապարտել են իմփիչմենթը և հրաժարվել ընդունել Ֆրանկոյի լիազորությունները, ով Լուգոյի ժամանակ եղել է փոխնախագահ:
Հիշեցնենք, որ իմփիչմենթի գործընթացն սկսվեց այն բանից հետո, երբ հունիսի 15-ին Կանինդեու շրջանում ոստիկանության և ինքնակամ հողեր զավթած գյուղացիների միջև բախումների հետևանքով զոհվել էր 17 մարդ: Պաշտոնապես խորհրդարանը պաշտոնից հեռացրել է նախագահին այն պատճառով, որ վերջինս չի կարողացել ներդաշնակություն պահպանել հասարակության մեջ:








































