Thursday, 04 06 2026
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում
23:50
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող
21:09
Forbes-ը հրապարակել է մինչև 25 տարեկան ամենահարուստ մարզիկների ցանկը
13:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում է 16 հայ շախմատիստուհի
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
18:10
Մեսսին՝ ԱԱ-2026-ում․ Արգենտինան հաստատել է «աստղային կազմը»
14:20
Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր. Արթուր Սերոբյան
12:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները անհատական ԵԱ-ում
21:50
Նեյմարը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև երեք շաբաթ
19:50
«Բարսելոնան» 90 մլն եվրոյի առաջարկ կանի Ալվարեսի համար

Իսպանական կիրքն ու անօգնական ֆրանսիացիները…. Սպորտ

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում ուժերը չափեցին Իսպանիայի ու Ֆրանսիայի հավաքականները:

Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների հետ խաղում ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Լորան Բլանը մի քանի հետաքրքիր որոշումներ էր կայացրել կապված մեկնարկային կազմի հետ: Աջ եզրում գործում էին երկու աջ պաշտպաններ` Ռևեյերն ու Դեբյուշին¬` փորձելով վերահսկել Անդրես Ինյեստայի ու Խորդի Ալբայի տեղաշարժը, ովքեր հիանալի են համագործակցում ձախ եզրում: Պահեստայինների նստարանին էր մնացել Նասրին:

Դել Բոսկեն պահեստայինների նստարանին էր թողել Ֆերնանդո Տորեսին: Իսպանացիներն, ինչպես մեկնարկային խաղում, հանդես էին գալիս առանց ընդգծված կենտրոնական հարձակվողի, իսկ այդ դիրքը պետք է զբաղեցներ Սեսկ Ֆաբրեգասը:

Խաղի մեկնարկում լուրջ պայքար էր ծավալվել խաղադաշտի կենտրոնում, որն աստիճանաբար տիրում էր Իսպանիայի ընտրանին: Մեկնարկային 10 րոպեեներն անցան առանց վտանգավոր պահերի: Իսպանացիների հարձակման ձախ եզրը փակել էին Ռեվեյերն ու Դեբյուշին, իսկ դել Բոսկեին սաներն ավելի շատ գրոհում էին աջ եզրով, որտեղ ժամանակ առ ժամանակ հայտնվում էին Ֆաբրեգասն ու Սիլվան:

19-րդ րոպեին բացվեց հանդիպման հաշիվը, իսկ գոլը ծնվեց… ձախ եզրից: Ալբային անհատական անցումից ու դիպուկ փոխանցումից հետո իր հավաքականի կազմում 100-րդ խաղն անցկացնող Խաբի Ալոնսոն գլխի հարվածով գրավեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը:

Բաց թողած գոլից հետո նույնպես Բլանի սաները չէին կարողանում կազմակերպել խաղն առջևի գծում: Իսպանացիներն ամբողջովին տիրել էին խաղադաշտի կենտրոնը: Պասիվ էր Կարիմ Բենզեման, բայց ի՞նչ կարող էր անել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողը, եթե փոխանցում չէր ստանում և կարծես դուրս էր մնացել խաղից:

30-րդ րոպեին Կասիլյասի պաշտպանած դարպասին տուգանայինից հարվածեց Կաբայը, սակայն իսպանացիների ավագի համար այն ետ մղելը բարդ գործ չէր:

Լուրջ հսկողության տակ գտնվող Անդրես Ինյեստան լքեց ձախ եզրն ու տեղաշարժվեց աջ, որտեղ հենց առաջին փորձից Ֆաբրեգասի հետ կոմբինացիայի արդյունքում հայտնվեց հարվածային դիրքում, սակայն Ռամին փակեց հարվածը:

Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը չփոխվեց: Իսպանացիները վերահսկում էին գնդակի տեղաշարժը, իսկ այն տիրելու եզակի դեպքերում ֆրանսաիցիները չէին կարողանում գրոհի շարունակություն գտնել: Բացի այն, որ Իշիսպանացիները քանակական առավելություն ունեին խաղադաշտի կենտրոնական հատվածում, նաև գրագետ տեղաշարժեր էին կատարում առանց գնդակի: Իսպանիայի ընտրանին տարերքի մեջ էր…

65-րդ րոպեին Դեբյուշիի ու Մալուդայի փոխարեն խաղադաշտ դուրս եկան Նասրին ու Մենեզը: Բլանը թեթևացրեց պաշտպանության աջ եզրը` ուժեղացնելով հարձակման գիծը: դել Բոսկեն անմիջապես նկատեց դա: Դավիդ Սիլվային փոխարինած Պեդրոն, մտնելով խաղադաշտ, անմիջապես մարզչի հրահանգը փոխանցեց Ինյեստային` վերջինիս հետ կատարելով դիրքային փոփոխություն. Անդրեսը զբաղեցրեց Սիլվայի դիրքը: Խորամանկ դել Բոսկեն նկատել էր, որ պաշտպանության աջ եզրում մնացել էր միայն ոչ այդքան հաջող գործող Ռեվեյերը, և թարմ ուժերով խաղադաշտ մտած Պեդրոյին հրահանգել էր գործել ձախ եզրում: 67-րդ րոպեին Ֆաբրեգասին փոխարինեց Տորեսը: Րոպեներ անց Պեդրո-Տորես զույգեը կարող էր կազմակերպել իսպանացիների երկրորդ գոլը, սակայն «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստի փոխանցումը մեծ դժվարությամբ փակեցին պաշտպանները:

դել Բոսկեն գուշակել էր… 90-րդ րոպեին Ռեվեյերը սեփական տուգանային հրապարակի մատույցներում խախտեց խաղի կանոնները Պեդրոյի նկատմամբ: Գնադկին մոտեցավ Խաբի Ալոնսոն և… 2:0: Իսպանացի մասնագետը հերթական անգամ փայլեց:

Այսպիսով` կիսաեզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականն իր ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում