Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Թե ինչ պատահեց, երբ Կաթրջյանը դիմեց News.am-ին

Հայաստանի «Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոն» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել News.am լրատվական կայքի դեմ 2010թ. նոյեմբերի 23-ին տեղադրված հոդվածի կապակցությամբ: Հիշեցնենք, որ հոդվածում ՀՀ քաղաքացի Հովհաննես Կաթրջյանը մեղադրել էր բժշկական կենտրոնին իրեն խաբելու և 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ, էժանագին սարք տեղադրելու մեջ:

«Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոն»-ի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը նշում է, որ այդ հոդվածով վնաս է պատճառվել ընկերության պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին. «Այդ հոդվածն իր մեջ զրպարտություն է պարունակում, և ընկերությունը որոշել է իր իրավունքները պաշտպանել դատական կարգով»: Նշենք, որ հայցվոր կողմը պահանջում է պատասխանողից տպագրել հերքում և օրենքով նախատեսված դրամական փոխհատուցում` նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով:

Ի դեպ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածում նշված է, որ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Իսկ զրպարտությունը` անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Ասրյանը նշեց, որ ինքը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել 2010թ. դեկտեմբերի 22-ին և քանի որ ըստ օրենքի դատական հայց հնարավոր է ներկայացնել հոդվածը տպագրելուց հետո մեկ ամիս ժամկետում, ապա Ասրյանը հնարավորություն չի ունեցել ճշտելու, թե որ իրավաբանական անձն է ներկայացնում News.am լրատվական կայքը:

Ասրյանը նշեց, որ ինքը լրատվական կայքից փորձել է ճշտել, թե որ իրավաբանական անձն է այն ներկայացնում, սակայն իրեն չեն պատասխանել և ընդամենը նշել են, թե իրենք կարող են հերքում տպագրել: Մուրադ Ասրյանի խոսքերով, հերքում տպագրելն այդ պահին արդեն անիմաստ էր, քանզի ընկերության արժանապատվությունն ու գործարար համբավը արդեն արատավորված էր, և դժվար թե հերքումը կարողանար ընթերցողներին հակառակն ապացուցել, ավելին, ըստ օրենքի, եթե հերքման պահանջ է ներկայացվում, ապա վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք այլևս հնարավոր չէ ներկայացնել:

Պատասխանող կողմի` «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի իրավապաշտպան Արամազդ Կիվիրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք պարտավոր չէին որևէ մեկին ինֆորմացիա տալու, այլ փաստաբանը պարտավոր էր օրենքով նախատեսված կարգով ճշտելու, թե ով է հանդիսանում իրավաբանական անձը, որին պատկանում է լրատվական գործակալությունը. «Դատական նիստի ժամանակ հայցվոր կողմը պատճառաբանեց, թե ժամանակ չի ունեցել, չի ճշտել, դա իր պրոբլեմն է և թող բարի լիներ ճշտեր, պատասխանողը չէ, որ պիտի ներկայացնի համապատասխան տվյալներ, հայցվորն է պատասխանատու իր հայցադիմումում տեղ գտած փաստական հիմքերը ներկայացնելու համար»:

Մուրադ Ասրյանի խոսքերով, փետրվարի 4-ին կայացած դատական նիստի ընթացքում News.am-ը ներկայացնող «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները «շոու են սարքել», մասնավորապես Դիանա Գրիգորյանը պատմել է, թե ինչ գիտելիքներ է ինքը ստացել համալսարանի առաջին կուրսում: «Իրավաբանական անձը ճշտելու համար ես պետք է հարցում ուղարկեի, ինչին կպատասխանեին 5-օրյա ժամկետում, իսկ ես ժամանակ չէի ունենա հայցադիմում ներկայացնելու, ես ստիպված զանգահարել եմ խմբագրություն, որտեղ էլ ինձ չեն պատասխանել: Ես ստիպված որպես պատասխանող կողմ ներգրավեցի News.am լրատվական գործակալությանը` ակնկալելով, որ դատական նիստին կներկայանա այն իրավաբանական անձի ներկայացուցիչը, որին պատկանում է լրատվական գործակալությունը: Դատարանի դահլիճում ես արդեն հայցը ներկայացրի ընդդեմ «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի, որի ներկայացուցիչները, սակայն, պատասխանի փոխարեն, սկսեցին իրենց PR-շոուն»,- պատմեց Ասրյանը:

Փաստաբան Ասրյանը տեղեկացրեց, որ ինքը միջնորդություն է խնդրել դատարանից, պատասխանող կողմին ճիշտ նշելու համար և ամենայն հավանականությամբ վաղը հայցը կներկայացվի դատարան: «News.am-ի հրապարակումը ցույց է տալիս, որ ցանկացած լրատվական գործակալություն կարող է միակողմանիորեն ներկայացնել փաստերը: Եթե լրատվամիջոցը խոսում է խոսքի ազատությունից, ապա դրանով չպիտի խախտի այլ սուբյեկտների իրավունքները: Ավելին, եթե իրենք խոսում են խոսքի ազատությունից, ապա առաջինը իրենք են խախտել դա` չնշելով, թե ում է պատկանում կայքը և իրենց հրապարակման մեջ ներկայացնելով միակողմանի ինֆորմացիա: Հայցը ակնհայտ հիմնավոր է և պետք է բավարարվի»,- ասաց Մուրադ Ասրյանը:

Արամազդ Կիվիրյանն էլ նշեց, որ նույնիսկ այն գործերում, երբ իրավապաշտպանը համոզված է, որ հօգուտ իրեն է լինելու գործը, պետք չի գուշակություններ անել և ասել, թե 100 տոկոսով կհաղթի. «Ես չեմ հասկանում հայցվոր կողմի մոտեցումը, թե հայցը կբավարարվի: Դա խոսում է մի բանի մասին, որ իրենք համոզված են, որ Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակված է: Ես կարող եմ հակառակն ասել, որ իրենց ներկայացրած հայցադիմումը պետք է մերժվի, քանզի այն չունի որևիցե իրավական և փաստական հիմք: Եթե մենք իրավական պետություն ունենք, ապա հայցվորի հայցադիմումը ակնհայտ պետք է մերժվի»: Կիվիրյանի խոսքերով, կայքի տպագրած հոդվածում զրպարտություն և վիրավորանք պարունակող որևէ բան չկա, քանզի հոդվածում մեջբերված է սրտաբանական կենտրոնից դժգոհող քաղաքացու խոսքերը: Արամազդ Կիվիրյանը նշեց, որ News.am-ի թղթակիցը հարցազրույց է խնդրել «Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոն»-ի տնօրենից, սակայն վերջինս հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալուց:

Սրտաբանական կենտրոնի փաստաբան Մուրադ Ասրյանն էլ նշում է, թե կենտրոնի տնօրենը ամենևին չի հրաժարվել մեկնաբանությունից, այլ ընդհակառակը` թղթակցին հրավիրել է իր մոտ հարցազրույցի:

Ասրյանը նաև հավելեց, որ անիմաստ է այս ամենին քաղաքական ենթատեքստ տալը, միայն նրա համար, որ «Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոն»-ը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ասրյանի խոսքերով, կենտրոնն այնտեղ պարզապես վարձակալում է:

Նշենք, որ «Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոն» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել նաև «Առավոտ» օրաթերթի դեմ, և դատական պրոցեսը ընթանում է:

Անժելա Խաչատրյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում