Friday, 12 06 2026
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Ո՞վ չի ուզում բանակի լավը…

Պայմանագրային զինծառայող, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան գերազանցության դիպլոմով ավարտած Նարեկ Այվազյանի մայրը` Աիդա Այվազյանը, ՀՀ նախագահից, ՀՀ դատական դեպարտամենտից պահանջում է` օրենքի պահանջով ապահովել ձայնագրառումը դատական նիստում, որտեղ պետք է լսեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն` Արարատի զորամասի նախկին հրամանատար Գրիշա Խաչատուրովին:
Հենց նրա գլխավորած զորամասում է ծառայել լեյտենանտ Նարեկ Այվազյանը, ով թույլ չի տվել ժամկետային զինծառայողներին գողանալ զորամասին պատկանող, իր պահպանության տակ գտնվող բենզինը, սակայն նրան ծեծել են հենց հենակետում ու անօգնական թողնելով` բենզինը գողացել ու վաճառել: Եվ քանի որ հետո պարզվում է, որ մինչ նմանօրինակ դեպքերը տվյալ գործերով մեղադրվող զինվորները «գողի» կենսագություն չեն ունեցել, իսկ երևույթն էլ արձանագրվում է միմյանցից հեռու տարբեր զորամասերում, և կատարող անձինք էլ միմյանց բացարձակ չեն ճանաչում, գալիս ենք մի եզրահանգման. բենզինագողությունը մեծ տարածում է գտել հենց բանակի հրամանատարական կազմի (որոշ անձանց) ակտիվ ջանքերով: Եվ այս համատեքստում Գրիշա Խաչատուրովի ցուցմունքները շատ կարևոր են, և դրանք դատավորի նախաձեռնությամբ չձայնագրառելն արդեն հրամկազմի հնարավոր հանցագործությունը թաքցնելու կասկած է հարուցում, անվստահություն` դատարանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հենց այդ զորամասի շուրջ աղմկահարույց բացահայտումներ եղան. Գրիշա Խաչատուրովի մտերիմ, «Ռոժ» մականունով հրամանատար Վարդան Մարտիրոսյանը, իր համախոհի` զորամասի հրամանատարի ԱՀՏԱԳ-ի (անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով) տեղակալ Արթուր Կարապետյանի հետ միասին ստիպել էին պայմանագրային զինծառայողներին մուծվել ամսական 10-15 հազար դրամ, «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկից» մինչև 1,5 միլիոն դրամի չափով վարկ վերցնել` խոստանալով, որ իրենք կփակեն, սակայն թողել էին վարկառուների վրա: Նարեկն էլ կարող էր հայտնվել այդ ցուցակում, եթե չմերժեր Արթուր Կարապետյանի առաջարկը: Բայց մերժելու արդյունքը եղավ այն, որ Նարեկ Այվազյանին հետագայում ծեծեցին հենց հենակետում, և նա քրեական գործով դարձավ երեք հոդվածով մեղադրվող ամբաստանյալ` չորս ամբաստանյալներից մեկը: Երեք զինվորները ազատության մեջ են, իսկ Նարեկը` կալանավայրում: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե նա իբր խախտել է Հայաստանի վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կանոնները, լքել է մարտական դիրքը, ինչը վնաս է պատճառել կամ այդպիսի վնաս կարող էր պատճառել: Հետաքրքիր է, որ Նարեկ Այվազյանի և մյուսների քրեական գործով նշանակված նիստերը բավական չէ, որ Արտաշատի` ձայնագրառման միջոցներով ապահովված դատարանի դահլիճից դատավոր Բեկթաշյանը տեղափոխել է Վեդիի` առանց ձայնագրառման սարքերով դահլիճ (որտեղ ցուցմունքները կարելի է հանգիստ փոխել), այդուհանդերձ, արդեն 4-5 նիստ է, որ չի հաջողվում ապահովել Գրիշա Խաչատուրովի ներկայությունը. նրա նկատմամբ դատարանը նույնիսկ բերման ենթարկելու որոշում չի կայացրել: Փոխարենը, Աիդա Այվազյանի փոխանցմամբ, դատարանը վերջին` փետրվարի 3-ի նիստում, բերման ենթարկելու որոշում է կայացրած եղել միայն երկու ամբաստանյալների և գործով տուժող ճանաչված Հայկ Սիմոնյանի նկատմամբ, որը ևս մի քանի նիստ է չի ներկայանում դատարան: Տիկին Աիդան հետագայում պարզել է, որ փետրվարի 3-ին Գրիշա Խաչատուրովը,այդուհանդերձ, եկել է դատարան` հավանաբար հստակ իմանալով, որ կողմերի չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվելու է, ինչպես և եղել է: Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 14-ին, ժամը 12.00-ին` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում:
Հ. Գ. Համենայնդեպս, Խաչատուրով կրտսերի և նրա հովանավորյալներ Վարդան Մարտիրոսյանի և Արթուր Կարապետյանի նկատմամբ հովանավորչության մասին կասկածները չեն փարատվում. ընդհակառակը` ամրապնդվում են, երբ գրավի դիմաց վերջին երկուսին բաց են թողնում, ապա` ավելի ուշ` «գործուն զղջման» դիմաց գործը կարճում, հետո էլ պաշտոնապես ասում, թե նրանք իրավունք ունեն ծառայությունը շարունակել զինված ուժերում: Երեկ նույնիսկ տեղեկատվություն ստացանք, որ Գրիշա Խաչատուրովը արդեն վերականգնվել է իր պաշտոնում (թեև մինչ այդ նաև լուրեր էին շրջանառվում, որ նա պարզապես արձակուրդայինի դիմում է գրել ու ժամանակավորապես ընդհատակ անցել` մինչև անցնի վտանգը)` 1-ին բանակային կորպուսի համանատարի տեղակալ և աշխատանքի է ներկայանում: Փորձեցինք պաշտոնական աղբյուրից նաև պարզել` նրա հովանավորյալներն արդե՞ն վերականգնվել են իրենց պաշտոնում, թե՞ դեռ ոչ: Այս տեղեկությունները պարզելու նպատակով դիմեցինք ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանին. վերջինս մեզ փոխանցեց, որ նրանցից ոչ ոք պաշտոն չի զբաղեցնում:

Էլմիրա Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում