Քենիայի ոստիկանությունը ձերբակալել է Իրանի երկու քաղաքացու, որոնք կասկածվում են Նայրոբիում ու Մոմբասայում ահաբեկչությունների նախապատրաստման մեջ: Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, այս մասին այսօր հայտարարել են իրավապահ մարմինների աշխատակիցները:
«Ներկայումս ձերբակալվածները քննվում են: Շնորհիվ ներկայացված վկայությունների` հայտնաբերվել են քիմիական նյութեր, որոնք ենթադրաբար օգտագործվել են պայթուցիկի պատրաստման համար»,- ասել է իրավապահ մարմինների աշխատակիցը:
Քենիայում ԱՄՆ դեսպանությունն էլ իր հերթին ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել էր, որ տեղեկություն ունի Մոմբասայում ահաբեկչության մասին:
Քենիայում մեծությամբ երկրորդ քաղաքը համարվում է խոշորագույն զբոսաշրջային ու առևտրային կենտրոն:









































