Ինչպես տեղեկացնում է entertainmentwise.com-ը, Քրիս Համֆրիսի կողմից նախկին զոքանչի հասցեին հնչեցված մեղադրանքները ստիպել են Քարդաշյանին արտասվել։ Ըստ Համֆրիսի հորինած պատմության, որը նա պատմել էր նախկին ընկերուհուն՝ Միլային, Քիմ Քարդաշյանի մայրն է եղել 2007-ին Քիմի մերկ տեսագրության «ռեժիսորը»։ Ըստ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու՝ Քրիս Ջենները դստերը դրդել է մերկանալ, որպեսզի այդ կերպ նա հայտնի դառնա։
Ռեալիթի շոուի 31-ամյա աստղն այդ պատմությունների մասին իմացել է Փարիզում, որտեղ ճանապարհորդում է նոր ընկերոջ՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Զրպարտությունը Քիմին շատ է տխրեցրել և կոտրել։
Զույգին մոտ աղբյուրը HollywoodLife-ին հայտնել է, որ Քանյեն և նրա ընկերները շատ զայրացած են Համֆրիսի վրա՝ սուտ լուրեր տարածելու համար։
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոն, TMZ.com-ի հետ հարցազրույցում նախօրեին հերքել էր մեղադրանքները և սուտ պատմությունը որակել որպես Համֆրիսի զզվելի երևակայություն։









































