Մեքսիկայի իշխանությունները խոստովանել են, որ սխալվել է՝ ասելով, որ իրենց հաջողվել է ձերբակալել ամենափնտրվող նարկոբարոնի՝ Սինալոա Խոակին Գուսմանի որդուն, հաղորդում է BBC-ն:
Խեսուս Ալֆրեդոյի ձերբակալման մասին լուրը հաղորդվում էր մի քանի օր առաջ: Վերջերս նա ԱՄՆ կողմից ներառվել էր թմրանյութերի միջազգային մաքսանենգների ցուցակում:
Ոստիկանության հաղորդմամբ՝ այդ հանցագործ խմբավորումը ԱՄՆ տարածք թմրանյութ տեղափոխող ամենամեծ ցանցն է: Նարկոկարտելի ղեկավարը Խոակին Գուսմանն է, որի համար ԱՄՆ-ը նշանակել է 5 մլն դոլար գլխագին:










































