Shana գործակալության փոխանցմամբ՝ շուտով Իրանը սկսելու է ցամաքում աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված հորատման սարքերի արտադրություն: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Մոհամմադ Ռեզա Մողադդամը:
Վերջինիս խոսքերով՝ շուտով Իրանի նավթարդյունաբերության նախարարությունը հայրենական ընկերությունների հետ պայմանագիր է ստորագրելու հորատման 12 նոր սարքերի արտադրության մասին: Մողադդամը հավելել է, որ Իրանն օժտված է այնպիսի պոտենցիալով, որ 2015 թվականին կվերածվի հորատող սարքեր արտահանողի:









































