Այսօր հաղորդվել է, որ Gucci-ի Gucci Première օծանելիքի նոր դեմքը Բլեյք Լայվլին է: 24-ամյա դերասանուհին ասել է, որ հպարտ է այդ բուրմունքը ներկայացնելու պատվի համար: Դերասանուհին ավելացրել է, որ իր համար հաճելի է համագործակցել Gucci-ի ղեկավար Ֆրիդա Ջանինիի հետ:
Ինչպես հաղորդում է E!Online-ը, Ջանինին իր հերթին ասել է, որ օծանելիքի սետեղծման համար ինքը ներշնչվել է Հոլիվուդի ոսկե դարաշրջանի հզոր կին ներկայացուցիչներից, իսկ Բլեյքի յուրահատուկ ոճն ու խարիզման օծանելիքը ներկայացնում են հետաքրքիր ժամանակակից եղանակով:
Gucci Première-ը Մեծ Բրիտանիայի խանութներում կհայտնվի հուլիսի վերջում, իսկ ամբողջ աշխարհում կվաճառվի սեպտեմբերից:










































