Իսպանական մամուլի տեղեկացմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր գոհունակությունն է հայտնել, որ թիմը գլխավորել է Տիտո Վիլանովան:
Հիշեցնենք, որ Վիլանովան այդ պաշտոնում փոխարինել է Պեպ Գվարդիոլային:
«Բոլորս շատ ուրախ ենք, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է հենց Վիլանովան: Մենք լավ ենք ճանաչում Տիտոյին և վստահ ենք, որ համատեղ աշխատանքը արդյունավետ կստացվի: Բնական է, որ Գվարդիոլայի հեռանալը մեզ համար շատ անսպասելի էր, բայց թիմի խաղաոճում էական փոփոխություններ չեն լինի»,- հայտարարել է Մեսսին:








































