CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են Սիրիայի սահմանից ոչ հեռու՝ ծովի վրա, իրենց մարտական ինքնաթիռներից մեկի կորստյան մասին: Խոսքը Մալաթիայի բազայից առավոտյան թռած F-4 տիպի ինքնաթիռի մասին է, որի հետ կապը խզվել է Հաթայ նահանգում: Նշվում է, որ ինքնաթիռի երկու օդաչուները կենդանի են մնացել:
Ականատեսների վկայությամբ՝ Սիրիայի հյուսիսում ընկած Ռաս Ալ–Բասեետ քաղաքի մոտ այդ ինքնաթիռին վայր է գցել սիրիական հակաօդային պաշտպանությունը: Թուրքիան, իմանալով, որ իր ինքնաթիռը վայր է ընկել Սիրիայի տարածքային ջրերում, Դամասկոսին խնդրել է թույլ տալ փրկարարական աշխատանքներ իրականացնել դրանցում: Բացի այդ, Թուրքիան մի քանի ռազմանավ է ուղարկել այդ շրջան:











































