«Եկեղեցին դեմ է Տարիկ Ազիզի մահվան դատապարտելուն»,-ասել է Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Ֆրեդերիկո Լոմբարդին: Նա չի բացառել, որ Վատիկանը կարող է միջամտել այս խնդրին դիվանագիտական խողովակների միջոցով, որպեսզի այն չիրականացվի եւ վերանայվի: Երեկ իրաքյան դատարանը Ազիզին մահապատժի ենթարկելու մասին որոշում էր կայացրել: Ավելացնենք նաեւ, որ Ազիզը միակ քրիստոնյան էր Հուսեյնի կառավարությունում եւ նրա շրջապատում: