Ֆրանսիայի ռազմավարական ավիացիոն հրամանատարությունը միջուկային մարտական մաս ունեցող նոր գերձայնային ASMPA հրթիռի առաջին բանակային փորձարկումն է անցկացրել: Հունիսի 19-ին իրականացված փորձարկման ընթացքում հրթիռն արձակվել է «Ռաֆալ» կործանիչից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայկաոչելով Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի հաղորդագրությունը:
Փորձնական թռիչքին մասնակցել են շտաբային կառույցներ, ռազմաօդային ուժեր և միջոցներ, MBDA ընկերությունը, ատոմային էներգիայի և այլընտրանքային էներգիայի աղբյուրների հանձնաժողովները, ինչպես նաև ռազմածովային ուժերը, որոնք վերահսկել են ջրային տարածքը ներառող թռիչքի ուղեծրի գոտին:
Փորձարկման նպատակն էր ներկայացնել միջուկային զսպան ավիացիոն ուժերի օպերատիվ հնարավորությունները, ինչպես նաև միջուկային զենքը ռազմաօդային ուժերի միջոցներով նպատակին հասցնելու խնդիրների իրականացումը:









































