Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ամբողջովին պատրաստ է հետ մղել իր ռազմավարական օբյեկտների վրա կիբեր հարձակումները: Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին:
Մոսլեհիի խոսքերով՝ իրենք տեղեկություններ ունեն, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Իսրայելը մշակել են համատեղ սխեմա՝ Մոսկվայում տեղի ունեցած «միջուկային» բանակցություններից հետո Իրանին զանգվածային հարվածներ հասցնելու համար:
Նա հավելել է, որ այդ երկրներն իրականացնում են տվյալ պլանի իրագործման գործունեություն, սակայն իրենք ձեռնարկել են համապատասխան միջոցներ՝ դրանց հետ մղման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռեզա Թագիպուրը հայտարարել է, որ իրանցի փորձագետները կարողացել են չեզոքացնել իրանական սերվերների վրա Flame վիրուսի հարձակումները:










































