Monday, 22 06 2026
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները

Oligarca, حكم القلة, Ολιγαρχικός. երևույթը ամբողջացնելու անհրաժեշտությունը

«Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքը հերթական անգամ առաջ բերեց Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի չեզոքացման խնդիրը, կամ ավելի շուտ՝ այդ խնդիրը իրականում, ոչ թե քարոզչական մակարդակում հանգուցալուծելու խնդիրը: Բայց երբ խորամուխ ենք լինում օրենքից վեր դասված այդ շերտի խնդրի լուծմանը, տեսնում ենք, որ Հայաստանում երևի թե կարիք կա իսկապես հստակ բանաձևելու, թե ինչն է ընդհանրապես օլիգարխիան, ով է օլիգարխը, ինչպես է այն սահմանվում, որոշվում, ինչից հետո են համարվում օլիգարխ և այլն:

Ի վերջո, պետք է խոստովանել, որ այդ երևույթը Հայաստանում ինչքան էլ որ ենթակա է դասական սահմանումների, այդքան էլ ունի ստվերային, քողարկված, թաքնված կողմեր և դրսևորումներ, ինչը հաճախ թույլ է տալիս ոչ պակաս օլիգարխին հանդես գալ օլիգարխիայի դեմ պայքարի դիրքերից: Մենք կարող ենք բերել բազմաթիվ քաղաքական և նույնիսկ հասարակական օրինակներ, երբ թաքնված օլիգարխը հանդես է գալիս մեկ այլ օլիգարխի դեմ պայքարի դիրքերից: Բայց տվյալ հրապարակման շրջանակում խնդիրը համարում ենք ոչ թե օրինակները, այլ ընդհանրապես երևույթի, իրողության դիտարկումը:

Խնդիրն այստեղ այն է, որ մինչ մենք հանրայնորեն չգանք ընդհանուր այդ վիճակի խորքային ձևակերպմանը, օլիգարխիայի դեմ պայքարը չի կարող կրել արդյունավետ բնույթ, և մենք չենք կարող չեզոքացնել այդ երևույթը: Մինչդեռ քրեաօլիգարխիկ այդ իրողության չեզոքացումը ենթադրում է ոչ միայն ֆիզիկական արդյունք, երբ այդ մարդիկ կլինեն պետական կառավարման համակարգից հեռու և ենթակա կլինեն օրենքին ու Սահմանադրությանը անվերապահորեն, այլ նաև մշակութային, արժեքային, մտածողության դրսևորումներ: Ցավալի է, բայց անհրաժեշտ է ընդունել, որ օլիգարխիկ համակարգը ֆիզիկապես է տարանջատված հասարակությունից, իսկ մտածողության և արժեքների, պատկերացումների առումով այն կազմում է հասարակության մի զգալի հատվածի օրգանական շարունակությունը, ինչն էլ նույնպես լրացուցիչ բյուրեղացում և դիմադրունակություն է ապահովում համակարգի համար:

Հասարակության խնդիրն ահա այդ իրողությունները հասկանալն ու ձևակերպելն է, այլ կերպ ասած՝ թիրախն ամբողջականացնելը, որպեսզի այդ համակարգի դեմ պայքարի ընթացքում փակվեն թաքնված սեգմենտների մանիպուլյացիոն հնարավորությունները, և պայքարը լինի իսկապես արդյունավետ: Հակառակ պարագայում, հասարակության պայքարն ավելի շատ կարող է հիշեցնել սիզիփոսյան աշխատանք, երբ որքան հեռացնում են օլիգարխիային մի կողմից, մյուս կողմից այնքան այն ավելի է մոտենում: Խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքը, ինչպես նաև նախընտրական քաղաքական մի շարք զարմանալի ու տարօրինակ կոմբինացիաներ դրա վառ վկայությունն էին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում