Air France ավիաընկերությունը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է կրճատել ավելի քան 5 հազար աշխատատեղ։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ֆրանսիական խոշորագույն ավիափոխադրողը պատրաստվում էր կրճատել 3 հազար աշխատատեղ, սակայն ֆինանսական խնդիրները ստիպել են դիմել ավելի ծայրահեղ միջոցների։
Սա նշանակում է, որ կրճատման է ենթակա ավիաընկերության աշխատակազմի մոտ 10 տոկոսը։ Կրճատման ծրագիրը կիրականացվի մինչև 2013-ի վերջը։ Air France-ի ղեկավարությունը հայտարարել է, որ որոշ ծրագրերի կրճատման, աշխատավարձերի նվազեցման, ինքնաթիռների քանակի կրճատման շնորհիվ առաջիկա երեք տարիների ընթացքում կխնայի մոտ 2 մլրդ եվրո։








































