Thursday, 02 07 2026
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 

Նախարարությունը քննարկել է «Հարսնաքարում» ծեծված մայոր բժշկին արտերկիր տեղափոխելու հարցը. մամուլ

«Հարսնաքարում» ծեծի ենթարկված մայոր բժշկի կյանքը փրկելու համար երեկ առողջապահության նախարարությունում կոնսուլիում են հրավիրել ու քննարկել արտերկրից բժիշկ հրավիրելու, կամ կյանքի համար այս պահին կռիվ տվող մայոր բժշկին արտերկիր տեղափոխելու հարցը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել է առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը:

«Նա ասաց, որ երեկ ինքը այդ խնդիրն էր դրել կոնսուլիումին մասնակցող մասնագետների առջեւ, բայց վերջիններս խորհուրդ չեն տվել ոչ մասնագետ հրավիրել դրսից, ոչ էլ Վահեին տեղափոխել. «Ասացին, որ որևէ այլ մասնագետ չի կարող նոր բան անել, ինչ մենք ենք անում: Հիմա մասնագետները շուրջօրյա հետևում են, ուզում եմ հույս ունենալ, որ մենք կկարողանանք փրկել մայոր բժշկի կյանքը»: Մեր հարցին՝ թե հույսեր կա՞ն, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա՝ նախարարը պատասխանեց. «Բժիշկը միշտ պետք է հույսեր ունենա, եթե չունեցավ՝ դա լավ չէ»:

Վերջին տարիներին բժիշկներին ծեծելու մի քանի դեպք արձանագրվեց: Նախարարը հիշեց Շիրակի մարզի դեպքը, երբ ծեծի էր ենթարկվել շտապօգնության բժիշկը. «Մենք դատապարտեցինք, մասնագիտական պարտավորությունները կատարելիս էր եղել, շատ ցավալի դեպք էր: Վերջին դեպքը եւս շատ ցավալի էր, ճիշտ է, կենցաղային դեպք է, բայց էլի ես շատ ցավում եմ»: Նախարարը նշեց, որ իր ոլորտում անելիքներ շատ կան»,- ապա «Առավոտ»-ը հավելում է.

«Մեր դիտարկմանը, որ պարոն Քուշկյանը սայլը տեղից շարժել էր՝ նախարարը պատասխանեց. « Ինչքան էլ Քուշկյանն առաջ է տարել, էլի գործերը շատ են: Անելիքներ շատ կան՝ բոլոր ոլորտներում»: Մեր հարցին՝ թերացումներ չկա՞ն՝ պարոն Դումանյանը պատասխանեց. «Առաջին 4 օրն է, դեռ չեմ նկատել: Երկար տարիներ եղել եմ համակարգում, վերջին 8 տարին որ չկամ՝ բոլոր մանրամասները հարցնում եմ, ծանոթանում եմ»:

Նախարարը չհամաձայնեց, որ առողջապահական համակարգում կոռուպցիան շատ է, եւ որ բժշկի գրպանը շարունակվում են գումարներ մտնել. «Ինքս չեմ տվել, չգիտեմ, բայց չեմ ժխտում, որ կարող են նման դեպքեր լինել»: Նա տեղեկացնելով, որ այսօր բժշկի, բուժաշխատողների օրն է, հորդորեց գոնե այսօր վատ բաներից չխոսել. «Եկեք շնորհավորենք նրանց, ցանկանանք, որ առողջ լինեն, ցանկանանք, որ ապահովված լինեն, որ գրպանը որեւէ մեկի առջեւ չբացեն: Վստահ եղեք, բժիշկ մասնագետները հպարտ են, իրենց համար հաճելի չի նույնիսկ գրպան բացելը, եկեք այսօր հաճելի բաներից խոսենք»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում