Պարագվայի կոնգրեսի Ստորին պալատը որոշում է կայացրել նախագահ Ֆերնանդո Լուգոյի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին:
BBC–ն փոխանցել է, որ Լուգոն, ով նախկինում եղել է կաթոլիկ եպիսկոպոս և չորս տարի առաջ ընտրվել է Պարագվայի առաջին նախագահ, ժխտել է իր հնարավոր պաշտոնանկ լինելու մասին լուրերը:
Նա հայտարարել է, որ պատրաստ է կանգնել դատարանի առջև:
Իմպիչմենտի մասին բանաձևը պետք է հաստատի սենատը, որը գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ հունիսի կեսերին Պարագվայի նախագահը պաշտոնից հեռացրել էր երկրի արտգործնախարար Կառլոս Ֆիլիսոլուին և ոստիկանության ղեկավար Պաուլինո Ռոխասին, քանի որ նրանք չէին կարողացել ճնշել գյուղացիական ապստամբությունները, որոնք երկրում տեղի են ունենում արդեն մի քանի տարի: Գյուղացիները պահանջում են վերաբաժանել հողերը։
Ինչպես հաղորդել էր Rosbalt-ը, հունիսի 16-ին Պարագվայում գյուղացիների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման ժամանակ զոհվել է 16, վիրավորվել՝ 80 մարդ:
Պարագվայը Լատինական Ամերիկայի ամենաաղքատ պետություններից մեկն է։








































