Թուրքիայի կառավարությունը Ռուսաստանին թույլատրել է Սև ծովում բացառապես Թուրքիայի տնտեսական գոտում աշխատանքներ կատարել «Հարավային հոսքի» շրջանակներում: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հավելենք, որ գազամուղի կառուցման աշխատանքները կսկսվեն ընթացիկ տարվա վերջին:
«Հարավային հոսք» գազամուղների կառուցումը իրականացվում է Սև ծովով Հարավային և Կենտրոնական Եվրոպա գազ մատակարարելու նպատակով:
Բուլղարիայի, Սերբիայի, Հունաստանի, Սլովենիայի, Խորվաթիայի և Ավստրիայի հետ պայմանագրեր են կնքվել ծրագրի ցամաքային հատվածի իրականացման համար: Առաջին գազամուղի գործարկումը նախատեսվում է 2015 թ., իսկ ամբողջ հզորությամբ այն կաշխատի միայն 2018 թ.:
Ծրագրի իրագործումը կարժենա 15 մլրդ եվրո: