Հունիսի 21-ին, ժամը 12-ին, Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ «Օջախ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Աբովյան բժշկական կենտրոն են տեղափոխվել 8 անձ: Այս մասին տեղեկացնում է news.armeniatv.com-ը՝ հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին։
Տուժախներն են՝ «ՊԱԶ» մակնիշի 242 ՕՕ 63 վարորդ Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ 34-ամյա Սամվել Հակոբյանը, ուղևորներ՝ Բալահովիտ գյուղի բնակիչ 27-ամյա Անահիտ Միքայելյանը, Մայակովսկի գյուղի բնակիչներ՝ 37-ամյա Լուսինե Թորոսյանը, 58-ամյա Էմմա Մելիքյանը, Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 50-ամյա Լուիզա Ղուկասյանը, 57-ամյա Ծաղիկ Կարապետյանը, 22-ամյա Վլադիմիր Փայտյանը և 17-ամյա Գոհար Խաչատրյանը:
Գ. Շամշյանը կայքին հայտնել է, որ ավտոբուսին բախված «Հոնդա Պասպորտ» մակնիշի 65 ՕՕ 558 համարանիշի ավտոմեքենայի վարորդը եղել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 27-ամյա Կարեն Աբրահամյանը:












‘









































