Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը նրա պաշտոնանկ լինելուց հետո պետք է որոշի ոչ թե միջազգային հանրությունը, այլ սիրիացի ժողովուրդը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
ԱՄՆ-ը, որը սատարում է սիրիական ընդդիմությանը, գտնում է, որ երկրում իրավիճակի կարգավորումը հնարավոր է միայն Ասադի պաշտոնանկ լինելու դեպքում:
«Դա մեր գործը չէ: Նրա ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը: Մեր դիրքորոշումն այն է, որ մենք պետք է միջազգային հանրության հետ միասին աշխատենք, որ երկրում իրականացվի քաղաքական իշխանության փոխանցում, ինչին վաղուց արժանի են սիրիացիները»,-ասել է Քարնին:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ը չի սպասում, որ Ասադն ինքնակամ կհեռանա: Ներկա պահին խոսքն իշխանությունից նրան հեռացնելու մասին է:
Սպիտակ տան ներկայացուցիչը նաև նշել է, որ ԱՄՆ-ը չի որոշում իշխանությունից հեռացված առաջնորդների ճակատագիրը:










































