Լեհական հատուկ ծառայությունների իրականացրած գործողությունների հետևանքով Լեհաստանի բնակչից առգրավվել է է 100 կգ մարիխուանա և 70 կգ ամֆետամին: Այս մասին հաղորդել է «Լեհական ռադիոկայանը»:
Ձերբակալությունը տեղի է ունեցել ոչ թե Լեհաստանում, այլ Եվրամիության մեկ այլ երկրում: Ոստիկանության տվյալների համաձայն` 50–ամյա տղամարդն աշխատել է «Հին աշխարհ» մաֆիոզ խմբավորման համար: Քննիչներն արդեն պարզում են, թե որտեղից և ում համար է նա տարել բեռը:
Փորձագետների գնահատմամբ` առգրավված թմրանյութի արժեքը լեհական սև շուկայում կկազմի մոտ 4 միլիոն զլոտի, որը համարժեք է մեկ միլիոն եվրոյին:








































