Հորդանանը քաղաքական ապաստան է տրամադրել սիրիական ռազմաօդային ուժերի օդաչուին, ով ՄիԳ-21 կործանիչով վայրէջք է կատարել երկրի հյուսիսում:
«Նախարարների խորհուրդը որոշում է կայացրել ապաստան տրամադրել օդաչու, գնդապետ Հասան Ալ-Մերեյ Համադին՝ իր խնդրանքի համաձայն»,- հայտնել է երկրի տեղեկատվության նախարար Սամիհ Ալ-Մայթահը:
Ինչպես տեղեկացրել է «Իզվեստիա»-ն, Սիրիայում 15 ամիս շարունակվող հակակառավարական ցույցերի ընթացքում սա առաջին դեպքն է, երբ հրապարակվել է սիրիական ռազմաօդային ուժերում դասալքության փաստը:
Նշենք, որ այս ամբողջ ժամանակահատվածի ընթացքում Հորդանան է փախել մոտ 120 հազար սիրիացի:










































