Այսօր մեկնարկել է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի քառորդ եզրափակչի խաղերը: Orange-ը, որը առաջնության պաշտոնական գործընկերն է, այսօրվանից հրավիրում է բոլոր ֆուտբոլասերներին Հյուսիսային պողոտա` ընկերության գլխավոր խանութին հարակից տարածքը` դիտելու առաջնության հետագա բոլոր խաղերը:
Հանրային դիտումների ընթացքում տեղում կազմակերպվող փոքրիկ միջոցառումների շնորհիվ ֆուտբոլասերները կկարողանան առավելագույնս վայելել իրենց սիրելի թիմերի հաղթանակները:
Orange-ը հպարտ է EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպես Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում:











































