Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Սանկտ Պետերբուրգի բալթյան պետական տեխնոլոգիական համալսարանի երկու պրոֆեսորներ այսօր մեղավոր են ճանաչվել ռուսական վերջին միջմայրցամաքային բալիստիկ «Բուլավա» հրթիռի մասին տեղեկությունները Չինաստանին վաճառելու մեջ:
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի դատարանը Եվգենի Աֆանասեվին և Սվյատոսլավ Բոբիշևին մեղավոր է ճանաչել դավադրության մեջ և դատապարտել համապատասխանաբար 12,5 և 12 տարվա ազատազրկման: Նրանք ձերբակալվել էին 2010-ի մարտին և մինչ օրս կալանքի տակ էին:
Տեղեկություններ կան, որ Չինաստանը փորձել է նաև ինֆորմացիա քաղել «Տոպոլ-Մ» և «Իսկանդեր» հրթիռների մասին:









































