ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբեք Սիրիայում ռազմական միջամտության թույլտվություն չի տա: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ռուսասանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունը:
«ՄԱԿ-ի ԱԽ-ն երբեք ռազմական միջամտության թույլտվություն չի տա: Առավել ևս՝ եթե օգտագործվի «ինտերվենցիա» եզրույթը. դա հակասում է ՄԱԿ-ի Կանոնադրությանը»,- ասել է նա: