News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի 23-ամյա քաղաքացի Բեկա Զարդիաշվիլիին գլուխը կտրված վիճակում հայտնաբերել են ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում:
Սպանվածի ընտանիքը կարծում է, որ սպանությունը կատարվել է վիճաբանության հողի վրա: Այդ տարբերակին է հակված նաև ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատունը, որը սպանությունից անմիջապես հետո իրազեկվել է դրա մասին:
Սպանվածի ընտանիքը դիմել է Վրաստանի ԱԳՆ՝ երիտասարդի դիակը հայրենիք վերադարձնելու հարցում օգնելու խնդրանքով: Զարդիաշվիլին ընտանիքի հետ ԱՄՆ էր մեկնել Green Card շահելուց հետո:











































