ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագրի առավել խոցելի կողմը համարում է ռիսկերը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տ. Ուրիխանյանը հայտնեց, որ դրանով կառավարությունն ասում է, թե ծրագիրը լավն է, թե վատը, այդուհանդերձ՝ այն չի իրականացվելու, որովհետև դա չափից դուրս անընդունելի վերապահում է, լուրջ, հեղինակավոր փորձագետների, տարատեսակ վերլուծությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ կառավարության ծրագրում նավթի գների, գունավոր մետաղների, դոլարի փոխարժեքի փոփոխությունները ըստ էության բերված են որպես ռիսկային հանգամանքներ:
«Ի՞նչ է նշանակում, որ մենք առհասարակ քննարկում ենք մի բան (այդ մտավախությունները անպայման լինելու են, տեղ են գտնելու), որն ըստ էության այսպես, թե այնպես չի իրականացվելու: Արդեն կա վերապահում կամ, շատ մեղմ ասած, խոստովանություն, որ չի իրականացվելու ծրագիրը»,- ասաց Տ. Ուրիխանյանը` հավելելով, որ ծրագիրն անիրատեսական է: Անցած կառավարության ներկայացրած ծրագիրը տապալվել է, իսկ նոր կաբինետն անվստահություն է վայելում:









































