Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան պատրաստ է մոտ ժամանակներս սկսել Հյուսիսային Իրաքից հում նավթի ներկրումը: Թուրքիան տվյալ խնդրի շուրջ համապատասխան համաձայնության է եկել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ի՝ էներգետիկ հարցերով պատասխանատու Բերիս Էքինջին հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին Թուրքիան սկսելու է փոքր ծավալով հում նավթ ներկրել Հյուսիսային Իրաքից: Նա հավելել է, որ հում նավթի առաջին խմբաքանակը Թուրքիա կհասցվի ցամաքային ճանապարհով՝ ավտոցիստեռներով: Խոսքը օրական 15,000 բարելի մասին է:
Նշվում է, որ Իրաքի կենտրոնական կառավարությունը խիստ դեմ է, որ Թուրքիան նավթ ներկրի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից: Չնայած դրան՝ թուրքական կողմն անգամ պլանավորել է մինչև 2013 թվականը նոր նավթամուղ կառուցել դեպի Հյուսիսային Իրաք:








































