Մոսկվայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների տապալումից հետո Իսրայելը պահանջում է արևմտյան տերություններից ուժեղացնել տնտեսական պատժամիջոցները Իրանի դեմ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Իսրայելի փոխվարչապետ Շաուլ Մոֆազը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ «անհրաժեշտ է պատրաստվել նաև այլ հնարավոր միջոցառումների»:
Երկուշաբթի և երեքշաբթի Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններում 6 համաշխարհային տերությունները Իրանի պատվիրակության հետ չկարողացան հասնել Թեհրանի դիրքորոշման փոփոխությանը: Բանակցությունների հետ կապված հիասթափություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:









































