Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի կազմակերպած Rio 20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այցելել է Բրազիլիա: Գագաթնաժողովի բացումից հետո Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Մոտ կես ժամ տևած հանդիպման ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ (Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի կապակցությամբ) երկկողմանի հարաբերություններում ծանր ժամանակաշրջանից հետո անհրաժեշտ է բացել նոր էջ ու ժամանակաշրջան:
Էրդողանն Օլանդի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ արդեն 20 տարի է՝ Ֆրանսիայի նախագահն այդ կարգավիճակով չի այցելել Թուրքիա և Օլանդին հրավիրել է Թուրքիա (նախորդ տարի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիա էր այցելել որպես G-20-ի ղեկավար.– 1in.am):
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև երկկողմանի հարաբերությունները, մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցեր, այդ թվում՝ նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության և Սիրիայի հարցերը:









































