Oracle կորպորացիայի ղեկավար Լարի Էլիսոնը գնել է Հավայան կղզիներից մեկը։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Նիլ Աբերքրոմբին։ Խոսքը Լանայի կղզու մասին է, որը մեծությամբ վեցերորդն է կղզիախմբի մեջ։ Ընդհանուր առմամբ, Էլիսոնին կպատկանի կղզու տարածքի 98 տոկոսը։ Ավելի վաղ այդ կղզին պատկանում էր միլիարդատեր Դևիդ Մերդոքին։ Լրատվամիջոցները նշում են, որ գործարքը կարող է կազմել 500-600 մլն դոլար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Ես գիտեմ, որ պարոն Էլիսոնը վաղուց էր հետաքրքրվում այս կղզով։ Բնության և օվկիանոսի նկատմամբ նրա կիրքը շատ լավ հայտնի է Ամերիկայի գավաթի մասնակիցներին։ Մենք շատ ուրախ կլինենք տեսնելու պարոն Էլիսոնին մեր նահանգում ամենամոտ ապագայում»,- ասել է Աբերքրոմբին։









































