Կավե ամանեղենի քիմիական վերլուծությունը առաջին ապացույցն է, որ կաթ ստանալու համար Աֆրիկայում մարդիկ օգտագործել են անասուններին դեռևս 7000 տարի առաջ:
Սա ապացուցվել է բրիտանացի գիտնականների կողմից:
OnlineJournal-ի փոխանցմամբ` Բրիսթոլի համալսարանի գիտնականները հայտնել են, որ Լիբիայի տարածքում հայտնաբերված կավե ամանեղենի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կաթնամթերքի ճարպերը մշակվել են անոթներում:
10000 տարի առաջ Սահարան առավել խոնավ ու կանաչ վայր է եղել: Սակայն 7000-ից 5000 տարի առաջ տարածքը չորացել է, ու մարդկանց համար չափազանց կարևոր է դարձել անասուն պահելը:






































