ԱՄՆ Մինեսոտա նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել տեղի կենդանաբանական այգին, սատկել է մի քանի կենդանի։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, մի քանի կենդանիներ, այդ թվում՝ սպիտակ արջը, փախել են վանդակներից։
Ջրհեղեղի պատճառով ջրի տակ են անցել նաև տասնյակ տներ, որոնք գտնվում են տեղի լճափին։ Ըստ Դուլուտ քաղաքի ոստիկանության` վերջին 40 տարվա ընթացքում նման ջրհեղեղ տեղի չէր ունեցել: Կենդանաբանական այգու աշխատակիցներն ասել են, որ իրենց չի հաջողվել փրկել ոչխարների, այծի և էշի։ Իսկ փախած կենդանիներին ավելի ուշ գտել են և վերադարձրել վանդակներ։








































